ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի փառահեղ հաղթանակը

Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի փառահեղ հաղթանակը
03.05.2018 | 11:39

Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ:

Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։ 82 կգ քաշային կարգի եզրափակչում Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Աշխարհի չեմպիոնը հաղթեց մրցակցին 9:0 հաշվով:

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ